Նորություններ
Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը
10.03.2022

Նախատեսվում է տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորություններն այդ պահի դրությամբ ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքի ստուգումն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մարտի 10-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցման կամ հաշվառման գործողություններ իրականացնող քաղաքացիներն ապրիլի 1-ից հետո այլևս պարտադրված չեն լինի իրենց գույքահարկի գծով պարտքի բացակայության վերաբերյալ թղթային տեղեկանք («զրոյական տեղեկանք») ներկայացնելու Ճանապարհային ոստիկանության հաշվառման բաժանմունքներ։
Պարտքի չափին Ճանապարհային ոստիկանության գրանցումը կատարող աշխատակիցը կարող է ծանոթանալ գույքահարկի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց։ Հարկ եղած դեպքում գործարք կատարող քաղաքացին կարող է վճարումը կատարել հենց տեղում՝ էլեկտրոնային եղանակով։