Նորություններ
«Գյումրի բժշկական կենտրոնում» սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունը
14.03.2022
«Գյումրի բժշկական կենտրոնում» սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է հիվանդի կյանքը։ 87 ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է։ Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։ Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը:
«Գյումրի բժշկական կենտրոնում» այժմ կաշխատեն «Էրեբունի բժշկական կենտրոնի» բժիշկները, կցուցաբերվի մասնագիտական օգնություն, զուգահեռ կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են: