Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիարակի մարզի բնակիչներն իրազեկվում են գյուղատնտեսական ծրագրերի մասի

16.03.2022

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության 13 ծրագրերում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու ընձեռված հնարավորությունները Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին են ներկայացնում մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները։
Ամենօրյա աշխատանքային ռեժիմով պատասխանատուները լինում են տարբեր բնակավայրերում՝ բնակիչներին կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի իրագործման ձևերն ու հնարավորությունները բացատրելու, տեղում ուսումնասիրություններ կատարելու, առաջացած խնդիրները հասկանալու, անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Հանդիպումների ժամանակ հողօգտագործողներին ներկայացվում է նաև պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի, ինտենսիվ այգեգործության, լիզինգի, անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերը։

Պետական օժանդակության ծրագրերի մասին առավել ընդգրկուն կարող եք ծանոթանալ այս հղումով 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 12:16:25