Նորություններ
Մեկնարկել են «Սպորտլանդիայի» Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները
18.03.2022
Մեկնարկել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները։
Մրցումներին այսօր հետևել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները՝ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ։
Սպորտլանդիային մասնակից յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է 10 աշակերտ՝ 5 տղա և 5 աղջիկ։ Մրցումների ծրագրում ընդգրկված են «Խաղային փոխանցավազք», «Փոխանցավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցավազք մարմնամարզական օղակներով», «Վարժություն մանկական երկանիվ հեծանվով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։
Համայնքային փուլերում լավագույնները ճանաչված թիմերը իրավունք կստանան մասնակցելու ապրիլի 20-23-ը Գյումրիում կայանալիք սպորտլանդիայի Շիրակի մարզային փուլի մրցումներին։