Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՄԱԿ-ի ՄԱԶԾ ներկայացուցիչներին

21.03.2022

 Շիրակի մարզպետն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կանանց հզորացման և գենդերային հավասարության ծրագրերի ղեկավար Նատալյա Հարությունյանին և ՄԱԶԾ Հարավային Կովկասում «Կանանց տնտեսական զորացում Հարավային Կովկասում» ծրագրի հայկական բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Կանանց տնտեսական զորացում հարավային Կովկասում» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ու երկրորդ փուլի ժամանակ կողմերի համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ հանդիպման համար։ Կարևոր ծրագիր եք մեկնարկել, որն առնչվում է կանանց, հատկապես սոցիալապես խոցելի խմբերին, որոնք ձեռք են բերում հմտություններ ու տնտեսական հնարավորություններ։ Կանանց կարողությունների զարգացումն ու նրանց դերակատարության բարձրացումը մեզ համար կարևոր է։ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության և մենք հնարավորությունների և լիազորությունների շրջանականերում կանենք ամեն ինչ ծրագրի հաջող ընթացքի համար»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել անմիջական ընդունելության համար և ներկայացրել իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Ըստ այդմ, երկրորդ փուլի ավարտին նախատեսվում է ձեռներեց և ֆերմեր կանանց եկամտի աճ, աշխատանքի բարելավում, մոտ 300 կնոջ կարողությունների և հմտությունների բարելավում և այլն։
Կողմերն անդրադարձել են նաև հասարակական ու քաղաքական կյանքում, ՏԻՄ աշխատանքներին ու համայնքային կառավարմանը կանանց ներգրավվածությանն ու օրենսդրական երաշխիքներին։ Մարզպետը նշել է, որ չնայած վերջին մի քանի տարիներին կանայք տարբեր բնագավառներում առավել ակտիվ են, սակայն այս առումով անելիքներ դեռ կան։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32