Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթանում են ուժեղ քամու պատճառած վնասների ճշգրտման աշխատանքները

21.03.2022

Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները եղել են մի շարք համայնքներում, համայնքապետերի, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ ծանոթացել իրավիճակին։ Նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարնի հետ օպերատիվ կապ ու համագործակցված աշխատանք են տարել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Հայստանի էլեկտրական ցանցեր ընկերության մարզային մասնաճյուղի աշխատակիցները։
Ըստ նախնական տվյալների, ահազանգեր են ստացվել Գյումրի,Ամասիա, Աշոցք, Ախուրյան համայնքների բնակավայրերից։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ շինությունների տանիքներ։Վնաս են կրել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերը։ Թավշուտում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները։ Մի քանի բնակավայրեր հոսանքազրկվել են, ընթանում են վերականգնողական աշխատանքներ։ Առաջիկայում տեղական հանձնաժողովները կամբողջացնեն ուսումնասիրությունները, վնասների չափերը վերջնական կճշգրտվեն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32