Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները

21.03.2022

 Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունն հասնում է 3-5, անգամ 6 մետրի։
Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։
Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32