Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատանում բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն

22.03.2022

Ազատանում այսօր բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։ Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում։
«Կարծում եմ՝ կենտրոնի հիմնադրումը ևս մեկ նախադրյալ է գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ մեկ նոր քայլ դեպի ապահով գյուղատնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, գյուղատնտեսական բնագավառի աջակցության ծրագրերի խթանման արդյունքում նախորդ տարիների համեմատ մարզում ունենք այժմ անասնագլխաքանակի աճ, մասնավորապես, ոչխարաբութության առումով։ Լիահույս եմ, որ այս կենտրոնը կծառայի նպատակին և կլինի նախադեպ ոլորտի զարգացման համար»,-բացման խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, այլ հյուրեր։
Ծրագրի նպատակը մաքրացեղ ոչխարների բուծումը, բազմացումն ու արհեստական սերմնավորումն է, տարածաշրջանի ոչխարաբույծներին աջակցելու նպատակով կիրականացվեն նաև ախտորոշիչ և անասնաբուժական ծառայություններ։ Կենտրոնը ստացել է մաքրացեղ կենդանիներ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումները արհեստական սերմնավորման, կենդանիների հղիության հաստատման և որոշ հիվանդությունների ախտորոշման համար։
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47