Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալը մասնակցել է հողի անալիզի լաբորատորիայի և քիմիական լսարանի բացմանը

25.03.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում այսօր բացվել է հողի անալիզի լաբորատորիա և քիմիական լսարան։
Ծրագիրն իրականացվել է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, այն կարևոր նշանակություն կունենա համալսարանի կրթական որակի բարձրացման գործում, ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին ու տեղի այլ տնտեսավարողների՝ հանդիսանալով մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտրոն։ Լաբորատորիայի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։
Նշենք, որ հողի անալիզի նորաբաց լաբորատորիայում բացի հողի փորձաքննությունից, հնարավորություն կա իրականացնել բույսի և ջրի հետ կապված տարբեր հետազոտություններ ու ուսումնասիրություններ, ինչն էլ մարզում գյուղատնտեսության զարգացմանը խթանելու ևս մեկ հնարավորություն է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58