Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը հայուրընկալել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին

28.03.2022

 Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն այսօր հյուրընկալել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին և Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանին։ Ռենե Բեոնքը ներկայացրել է անցած տարիների ընթացքում Գյումրիում գործող «Ալվան Ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի և Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի համատեղ իրականացրած ծրագրերը մարզում՝ անդրադառնալով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների, մարզային գրադարանի հետ իրականացվող աշխատանքներին ու աջակցությանը: Կարեն Մանուկյանը կարևորել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ իրավասությունների շրջանակներում Շիրակի մարզպետարանը պատրաստ է աջակցելու նախաձեռնություններում: Նշենք, որ հիմնադրամի ջանքերով առաջիկայում կյանքի կկոչվի նոր ծրագիր, որի նպատակը դպրոցահասակ երեխաներին ինժեներական հմտություններին ծանոթացնելն է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47