Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամը հրավիրում է՝ մասնակցելու Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին️

31.03.2022

Միանալով ծրագրին՝ մասնակիցներին հնարավորություն է տրվում անցնելու մասնագիտական վերապատրաստումներ և երկու տարով գործուղվելու համայնքներ՝ դասավանդելու տեղի դպրոցներում, ստանալու ամսական ֆինանսական աջակցություն, բացահայտելու սեփական ներուժը և ներգրավվելու արտադասարանական խմբակներում, ինչպես նաև համայնքային ներազդեցության նորարարական նախագծերում։
Եթե ունեք բակալավրի աստիճան կամ այն ստանալու եք մինչև այս տարվա հուլիս ամիսը ու պատրաստ եք ձեր կյանքում ու մեր երեխաների կյանքում մեծ փոփոխություններ առաջացնել, ապա սիրով հրավիրում ենք դիմելու մեր ծրագրին։
Ծրագրի առավելությունները՝
Մասնագիտական աճի հնարավորություն
Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի)
Անվճար ուսուցում մագիստրոսական ծրագրում (մանկավարժության ոլորտում)
 Ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)
Կարիերայի զարգացման հնարավորություն
Գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը` https://www.teachforarmenia.org/application
Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած տեղեկության համար կարող եք զանգահարել +37441530271 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին՝ karine@teachforarmenia.org

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47