(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
31.03.2022
Նախորդ տարի ոռոգման սեզոնին առաջացած խնդիրները հաշվի առնելով` Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են ձեռնարկել ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Արդյունքում մարտի 31-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից մեկ ամիս շուտ : Շիրակ ՋՕԸ-ի կողմից ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքներ` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչնդոտ իրականացնելու նպատակով: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման սեզոնի մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար:
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: