Նորություններ
Անցկացվել են 7-12-րդ դասարանների հրաձգության համայնքային փուլերի մրցումները
04.04.2022
Շիրակի մարզում ընթանում են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված հրաձգության համայնքային փուլերի մրցումները: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության թիմի կազմում ընդգրկված է 4 աշակերտ՝ 2 տղա, 2 աղջիկ: Մրցումներն անցկացվում են օդամղիչ հրացանով, 10 մետր հեռավորությունից, կրակոցների քանակը՝ 8, որից հաշվարկային են համարվում 5 լավագույն արդյունքները։ Համայնքային փուլերում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտները կհրավիրվեն մասնակցելու ապրիլի 8-ին կայանալիք մարզային մրցումներին, այդ արդյունքներով ձևավորված Շիրակի մարզի հավաքական թիմը/4 տղա և 4 աղջիկ/ կմասնակցի ապրիլի 19-20-ը Երևանի պետական համալսարանի հրաձգարանում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցումներին։












