Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ընդունել է Շիրակի մարզպետը

06.04.2022

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով ներկաներին` մարզպետն անդրադարձել է գործադիր և օրենսդիր մարմինների համագործակցության կարևորությանը․ «Բարի գալուստ Շիրակի մարզ, շատ ուրախ եմ, որ մարզային արտագնա այցելությունները մեր մարզից եք սկսում։ Ինձ համար միշտ առանձնակի կարևորություն է ներկայացրել համագործակցությունը օրենսդիր ու գործադիր միարմինների միջև, այս ձևաչափը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալու այն խնդիրներին, որոնք առկա են մարզում և ակնկալում ենք, որ դրանց լուծման համար կլինեն օրենսդրական նախաձեռնություններ։ Լիահույս եմ, որ արդյունավետ աշխատանք կծավալվի և վստահ եմ քննարկելու շատ հարցեր կունենանք»։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար․ «Տիկին Բաղդասարյան, ուրախ եմ, որ Շիրակում ենք և մեր արտագնա նիստերը սկսում ենք Շիրակից, քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, կիսում եմ ձեր կարծիքը, որ մեր համագործակցությունը հնարավորություն է հիմնահարցերի լուծման հարցում»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի հիմնախնդիրներին, հատկապես անօթևանությանը վերաբերող հարցեր։ Շիրակի մարզպետը հյուրերին է ներկայացրել աղետի գոտու խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, անդրադարձել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։ Ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ր ծրագրերը, անդրադարձ է կատարվել նաև վթարային շենքերի խնդրին, ինչպես նաև գյուղատնտեսական տարվան ընդառաջ ձեռնարկված միջոցառումներին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47