Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ անցկացված քննարկմանը

06.04.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ ապրիլի 5-ին տեղի ունեցած քննարկմանը, որն առնչվել է աղետի գոտու հիմնախնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ղեկավարներ, մարզպետներ, համայնքապետեր։
Ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքները՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ ծրագրի մեկնարկից ի վեր շահառու է ճանաչվել ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 5419 ընտանիք, որոնցից 5391-ի բնակարանային խնդիրը նշված պետական աջակցության ծրագրի շրջանակում լուծվել է, իսկ Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի 28 ընտանիքի հարցը, նրանց իսկ ցանկությամբ, կլուծվի մեկ այլ պետական ծրագրի՝ Կառավարության 27.08.2020թ. N1411-Լ որոշման շրջանակներում՝ Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձորից վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:
Քննարկման ընթացքում ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցված և բաշխված բնակֆոնդի չսեփականաշնորհված բնակարանների հետագա տնօրինման հարցը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրին։ Նշենք, որ վերջին հարցը ներառված է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում․ մասնավորապես՝ 2021-2022թթ. նախատեսվում է խնդրի կանոնակարգման իրավական հիմքերի ստեղծում, իսկ 2023 թվականից՝ բուն ծրագրերի իրականացում` Կառավարության կողմից սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն:

gov.am

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47