Տպել
Նորություններ
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Գյումրիում
06.04.2022
ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում։ Օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելուն առնչվող հարցեր։ Հանձնաժողովի անդամները քննարկում են ունեցել նաև մարզի ֆերմերների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու մտահոգությունները։