Նորություններ
Շիրակի մարզպետը Ազգային Ժողովի նախագահի տեղակալի հետ այցել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան
06.04.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ այսօր այցել է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան։ Հյուրերը շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։ Այստեղ ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Ձիթողցոնց տուն-թանգարանը 1872 թվականի կառույց է, եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը, 1984 թվականից գործում է որպես թանգարան։