Նորություններ
Շիրակի մարզպետարանում բացվել է «Գարնանամուտ» խորագրով ցուցահանդես
07.04.2022
Մայրության ու գեղեցկության, Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ և շարունակելով ավանդույթը՝ Շիրակի մարզպետարանում այսօր բացվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, երիտասարդ նկարչուհի Տաթև Հարթենյանի «Գարնանամուտ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը։
«Գարնանամուտ» շարքը արթնացման, վերափոխման մասին է, արարման նոր մեկնարկ, զարթոնքի, հույսի, վերածնման ուղերձ։ Աշխատանքները թղթի վրա յուղաներկով արված ծաղիկներ են, որոնք մարդու և բնության միաձուլումն են խորհրդանշում՝ ավետելով կյանքի մշտանորոգ իրողությունը։