Նորություններ
ԱԺ հանձնաժողովականներն այցելել են Ախուրյանի համայնքապետարան
07.04.2022
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել են Ախուրյանի համայնքապետարան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես, ոռոգման սեզոնին ընդառաջ ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին։ Հանձնաժողովականներն այցելել են նաև «Գյումրու սելեկցիոն կայան», շրջել կայանում, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Ընկերությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի, հատիկընդեղենների և կարտոֆիլի սելեկցիայով, առաջնային սերմնաբուծությամբ։
Այցելելություն է եղել նաև Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում գործող հողի անալիզի լաբորատորիա, ինչպես նաև Ազատանում գործող «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։