Տպել
Նորություններ
Կառավարությունը 11 մլն 573 հազար դրամ է հատկացրել Հոռոմի ճանապարհի նորոգման համար
07.04.2022
Հոռոմի 400 մետր ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 28 մլն 933 հազար դրամ է, կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել, մնացածը համայնքի մասնաբաժինն է։ Կառավարությւն - համայնք համագործակցության արդյունքում բնակավայրի դպրոց տանող ճանապարհն արդեն նորոգված է։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Լենճանշին» ՍՊԸ։