Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգումից հետո բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը

08.04.2022

Վերանորոգումից հետո այսօր բացվել է «Ախուրյանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքը։ Աշխատանքներն իրականացվել են հիվանդանոցի միջոցների հաշվին։ Ներքին հարդարման աշխատանքներից զատ արդիականացվել է ջեռուցման համակարգն ու խմելու ջրի ցանցը։
«Շատ կարևոր է, երբ տեսանելի է աշխատանք ու սրտացավ մոտեցում։ Կենտրոնը բավական մրցունակ հաստատություն է դարձել։ Մեզ համար աշխատանքային կարևոր պայման պետք է լինի հիվանդանոցային ծառայությունների որակի բարձրացմանը զուգընթաց ապակենտրոնացումը։ Մեր հիվանդները պետք է կարողանան իրենց մարզում, իրենց համայնքում բարձրակարգ բժշկական սպասարկումից օգտվել»,-բացման խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Հիվանդանոցի վճարովի ծառայությունները վերջին տարիներին աճել են, նախորդ տարի ծավալը կազմել է շուրջ 75 միլիոն դրամ, 2022 թվականի առաջին եռամյակում էլ շուրջ 23 միլիոն է։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:01:35