Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի պատվոգրով է պարգևատրվել նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը

08.04.2022

Յուրաքանչյուր արվեստագետի համար գլխավորը ուրույն ձեռագիր ունենալն է, դուք յուրահատուկ ձեռագիր ու ինքնատիպ մոտեցում ունեք արվեստի հանդեպ․ Նազելի Բաղդասարյան
Շիրակի մարզպետի որոշմամբ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, գեղագիտական ճաշակի ձևավորման, արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար պատվոգրով է պարգևատրվել Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը։
«Տիկին Մկրտչյան, գնահատելով ձեր ավանդը արվեստի զարգացման և մատաղ սերնդին արվեստով ապրելու և արվեստի հանդեպ սիրով լցվելու գործում՝ սիրով ենք ձեզ պատվոգիրը հանձնում։ Բոլոր մարտահրավերների ու խնդիրների առջև պայքարի լավագույն միջոցներից մնում է արվեստը, դուք պայքարի առաջամարտիկներից եք ու մենք դա գնահատում ենք։ Շիրակը միշտ եղել է արարելու, ստեղծագործելու պարարտ հող, դա կրկին զգալու և տեսնելու հնարավորություն ունեցանք մարզպետարանում ձեր աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Սուսաննա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար․ «Տիկին Բաղդասարյան, վստահեցնում եմ՝ արվեստագետներին քիչ բան է պետք լիարժեք զգալու համար և դա վերաբերմունքն ու փոքրիկ ուշադրությունն է։ Գնահատելի է ձեր ուշադրությունն ու ջերմ ընդունելությունը »։
Սուսաննա Մկրտչյանը մարզպետին պատմել է մայրաքաղաքում առաջիկայում կայանալիք ցուցահանդեսի մասին։ 40-ից ավելի ցուցահանդեսներ հեղինակած նկարչուհին հանդես է գալու «Իմ հոգու տուն՝ Գյումրի» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացվելու է վերջին 10 տարիների ընթացքում արված աշխատանքների ծաղկաքաղը՝ 90 աշխատանք։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47