Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվել է Շիրակի մարզում «Քան» ակադեմիայի աշխատարանների շարքը

11.04.2022

 Այսօր ամփոփվել է Շիրակի մարզում «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի՝ ուսուցիչների և աշակերտների համար անցկացրած անվճար աշխատարանների շարքը։
Ներկաներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը․ «Փոխակերպվող հասարակության մեջ փոխակերպվում է նաև կրթությունը և մենք կարիք ունենք նորարարությունների և զինանոցի հարստացման, որոնք ուղղված կլինեն աշակերտների կարիքների հիման վրա նոր գործիքակազմով ու մոտեցումներով կրթություն ապահովվելուն: Այստեղ էական նշանակություն ունի «Այբ»-ը, ինչը շատ գնահատելի է»։
Ծրագիրն ընդգրկել է երեք մարզ՝ Շիրակ, Լոռի, Կոտայք։ Աշխատարանների այս շարքը բխում է համավարակի բերած սահմանափակումների և դժվարությունների պայմաններում առցանց ու անվճար հայալեզու կրթական ռեսուրսների կիրառման հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությունից։ 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլ ծրագրում ներգրավվել են երեք մարզի միջին և ավագ դպրոցների 1500 աշակերտ և բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցիչ։
Նախաձեռնությունն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ու AFEW International-ի հետ գործընկերությամբ՝ «ԵՄ Կովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:01:35