Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ու Առողջապահության նախարարի տեղակալն այցելել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ

12.04.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, «Առողջապահական ԾԻԳ» տնօրեն Երվանդ Էլիբեկյանի, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։
16 հազար ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքային պայմանները վատթար վիճակում են, շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան», որի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին:
Պատասխանատուները շրջել են կառույցներում, շենքային պայմաններին ծանոթացել, քննարկել շենքերի վերանորոգմանն առնչվող ծրագրերն ու տարբերակները։
«Մեր երկու պոլիկլինիկաներն էլ գտնվում են Գյումրու կենտրոնական հատվածներում և բավական թվով ազգաբնակչություն են սպասարկում, շատ ուրախալի է, որ կառավարությունը գումարներ է հատկացնում առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման համար սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով: Լիահույս ենք, որ կառավարության, առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև այս բուժհաստատությունների արդիականացման ծրագրերը ևս»,- նշել է Շիրակի մարզպետը։
«Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքի վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, քննարկվում է նաև «Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի ուժեղացման-վերականգնման աշխատանքներն ընդգրկել առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագիր։
Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել, ծանոթացել աշխատանքների ընթացքին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:01:35