Նորություններ
Ընթացքի մեջ են Շիրակի մարզի ճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները
12.04.2022
Ընթացքի մեջ են Շիրակի մարզի ավտոմոբիկային ճանապարհների ամառային և ձմեռային ընթացիկ, ինչպես նաև ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքները։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 ընկերություններն այժմ իրականացնում են ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, Արթիկի, Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում կատարվում են երթևեկելի պաստառի և կողնակների մաքրման (աղբից և օտար առարկաներից), ճանապարհային նշանների վերանորոգման, իսկ Ախուրյանի տարածաշրջանում՝ նաև փոսային նորոգման աշխատանքներ։