Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» անդրանիկ նիստը

13.04.2022

Տեղի է ունեցել Շիրակի մարզպետի որոշմանբ ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» անդրանիկ նիստը։ Հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը մասնակիցներին ողջունել է Նազելի Բաղդասարյանի անունից՝ մաղթելով աշխատանքային հաջող ընթացք, այնուհետև ներկայացրել հանձնաժողովի կազմը, աշխատակարգն ու նորաստեղծ հանձնաժողովի գործունեության նպատակները․ «Մեզ համար ամենակարևորն այն է, որ հանձնաժողովի աշխատանքը լինի տեսանելի, իրականացված ձեռնարկներն էլ՝ հասցեական։ Մեր աշխատանքը կլինի ոլորտում ակտիվ դերակատարություն ունեցող անձնանց ու կազմակերպությունների հետ, որպեսզի մեր ջանքերն ուղղենք հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը»։
Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրն ապահովող Շիրակի մարզում նախատեսված միջոցառումներին։ Քննարկվել են նաև հանձնաժողովի անդամ հանդիսացող կազմակերպությունների շահառու խմբերի գործունեության ուղղությունները և ընթացիկ ծրագրերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:01:35