Նորություններ
Անցկացվել են դպրոցականների բազկամարտի Շիրակի մարզային փուլի մրցումները
15.04.2022
Այսօր տեղի են ունեցել «Սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի Շիրակի մարզային փուլի մրցումները, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Միջոցառմանը մասնակցելու համար Շիրակի մարզից հայտավորվել էր 187 աշակերտ, որից 130 տղա և 57 աղջիկ։ Տղաները մրցել են վեց քաշային կարգերում՝ մինչև 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ և +70 կգ, իսկ աղջիկները՝ 4 քաշային կարգերում՝ մինչև 45 կգ, 50 կգ, 55 կգ և +55 կգ: Մրցումների արդյունքներով ձևավորված Շիրակի մարզի հավաքական թիմը/6 տղա և 4 աղջիկ/ մասնակցություն կունենա ապրիլի 28–ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցումներին։