Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը

16.04.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված միջոցառմանը` նվիրված պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ։
Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, Կառավարության ղեկավարը մասնագիտական տոնի առթիվ պետական պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:01:35