Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
18.04.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի պատասխանատուները:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են բնակարանային խնդիրներին, զբաղվածությանը, ֆինանսական աջակցություն տրամադրելուն, անձնական մի շարք հարցերի։ Մարզպետը բարձրացված բոլոր հարցերը տեղում քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, նրանց հանձնարարել անհատապես զբաղվել յուրաքանչյուր քաղաքացու խնդրի հստակեցմամբ և լուծման ուղղությամբ լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել։