Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները Շիրակի մարզում շարունակվում են

22.04.2022

 Շիրակի մարզում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ՝ «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակներում:
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների աշխատանքներին են հետևել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Ապրիլի 22-ի դրությամբ մարզի համայնքների կողմից մատակարարներին ներկայացվել է շուրջ 1431 տոննա ազոտական պարարտանյութի հայտ, որից ձեռք է բերվել 519 տոննան։ Այս պահի տվյալներով, մարզում կատարվել է շուրջ 2000 հա գարնանացան գարու, 30 հա կարտոֆիլի և 100 հա բազմամյա կերային մշակաբույսերի ցանք։ Գարնանացանի համար մատակարարների կողմից մարզ է ներկրվել և վաճառքի համար պահեստավորվել գարնանացան գարու սերմացու և կարտոֆիլի տնկանյութ: Ոռոգման սեզոնի կազմակերպման աշխատանքներն հնարավորինս անխափան կազմակերպելու նպատակով շարունակվում է ջրի կուտակումը Կառնուտի ջրամբարում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47