Նորություններ
Այցելություն մարզի մի քանի հիվանդանաոցներ
22.04.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, ծանոթացել հիվանդանոցի աշխատանքներին, բուժհաստատության կողմից տարածաշրջանի ազգաբնակչությանը տրամադրվող բժշկական օգնության ծառայություններին և տեսակներին, առկա խնդիրներին։ Քննարկվել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման աշխատանքների ընթացքին, բուժաշխատողների հավաստագրմանը, ինչպես նաև հիվանդանոցին պետպատվեր տեղադրելուն վերաբերող հարցեր։
Պատասխանատուները եղել են նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», քննարկել մի շարք աշխատանքային հարցեր։