Նորություններ
Շիրակի մարզը պատրաստվում է ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին
22.04.2022
Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Կարեն Մանուկյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ անցկացրել են խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են շաբաթօրյակի կազմակերպչական հարցերը՝ աշխատանքները համակարգված ու արդյունավետ իրականացնելու նպատակով։ Տեղակալները փոխանցել են մարզպետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, գործող կազմակերպությունների առավելագույն ներգրավվածության, համակարգված համագործակցության համար։ Հստակեցվում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանն ու տարածքների սխեմաները, ինչն հնարավորություն կտա առավել նպատակային բաշխել պետական և համայնքային մարմինների ներուժը։
Մարզի բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, աշխատանքներ։
Կոչ ենք անում բոլոր շիրակցիներին ակտիվ մասնակցել շաբաթօրյակին։