Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2022

 Սիրելի՛ հայրենակիցներ
Ապրիլի 24-ին ազգովի ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերին և107 տարվա խորքից ի լուր աշխարհի կրկին բարձրաձայնում մի ոճրագործության մասին, որի հիմքում հայերի էթնիկ բնաջնջումն էր։ Ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի համատեքստում աններելի ոճիր էր՝ թելադրված գլոբալ շահերով։ Ակնհայտ է, որ Օսմանյան կայսրության որդեգրած պանթուրքիզմի քաղաքականությունն առաջ էր մղվում հայերի հավաքական գոյությանը վերջ դնելու հրամայականով։ Նախորդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձան մեկ ու կես միլիոն հայեր, գերակշիռ մասը սպանդի ենթարկվեց, մոտ մեկ միլիոնը մահացավ Օսմանյան կայսրության Անատոլիայից հայ ժողովրդի բռնի տեղահանման ընթացքում՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեկան տառապանքների։
Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գործուն մեխանիզմ է կանխարգելելու նման վայրագությունները։
Սիրելի՛ հայրենակիցներ, անցյալի և ապագայի ջրբաժանին կանգնած հայ ժողովուրդը վերստին միավորվելու և բռունցքվելու կարիք ունի, որպեսզի դիմակայենք աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
#Այլեւս_երբեք 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20