Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունները դատապարտելի են բոլոր ժամանակներում։ Նախորդ դարասկզբում հայերի բնաջնջման փորձը ապտակ էր քաղաքակիրթ հանրությանը և ցավով պետք է արձանագրենք, որ նախորդող ժամանակաշրջանի դատապարտումները և բարձրաձայնումները բավարար չէին, դրա համար է, որ մենք այսօր ի լուր աշխարհի պետք է շարունակենք խոսել հայոց ցեղասպանության մասին, որը հիմք կհանդիսանա հետագա վայրագությունների կանխարգելման համար։ Մենք պետք է կարողանանք հետևողական գործողություններով հասնել պատմական արդարության վերականգմանը, որովհետև մազապուրծ եղած ժողովրդի համար կարևոր է պատմական արդարությունը և սա է մեր աշխատանքի ուղին, որ հնարավորինս հաճախ և ավելի բարձր ամբիոններից խոսենք այն ոճրագործությունների մասին, որը դրոշմված է մարդկության ճակատին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվել է պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47