Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

27.04.2022

 Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախագահը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի, ստեղծարարության և նորարարական կենտրոնի և հեռավար կրթության հայկական գործոնի լսարանի բացմանը, որին ներկա են եղել նաև ԿԳՄՍ, ՏԿԵ փոխնախարարները, Գյումրու համայնքապետը, բուհերի ռեկտորներ, դասախոսներ։

Բուհի «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովին նախագահը ողջունել է ներկաներին և անդրադարձել կրթության կարևորությանը՝ նշելով, որ մեր երկրի զարգացումն այլ ճանապարհ չունի, քան կրթությունը, պետք է կարողանանք կատարելագործել մեր կրթությունն ու առաջ քայլել։
Համաժողովի ընթացքում քննարկվել են մարզային բուհերում կրթության կազմակերպման և որակի բարձրացման հիմնահարցերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47