Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ նախագահը Շիրակի մարզպետի հետ այցելել է Մուշ 2 թաղամաս, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

27.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու համայնքապետի հետ ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է շինաշխատանքների ընթացք ն ու առաջիկա անելիքները։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելիների և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, դրանք կավարտվեն 2022 թվականին:

Նախագահն ու մարզպետն այցելել են նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, շրջել, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանն ու այստեղ գործող ընկերությունների աշխատանքին, որից հետո մասնակցել են ծառատունկի։ Այնուհետև Վահագն Խաչատուրյանն ու Նազելի Բաղդասարյանը պատասխանատուների հետ եղել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի վերանորոգման համար հայտարարվել է ճարտարապետական նախագծային գաղափարների մրցույթ։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47