Տպել
Նորություններ
Մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելու արգելքները կվերացվեն
28.04.2022
Մեղմացվում են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումները:
Մայիսի մեկից կհանվեն.
- Պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ և արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը՝ ներառյալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար:
- Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների արգելքը, ինչպես նաև այցելուների և ազատությունից զրկված անձանց ՊՇՌ լաբորատոր հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:
- ՀՀ ՊՆ զորամասերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումների և արձակուրդների արգելքի պահանջը: Հանվել է յուրաքանչյուր 7 օրը մեկ աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Վերացվել է հաստատությունում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ) վերաբերյալ արգելքները։