Նորություններ
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
30.04.2022
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մասնակցել է համապետական շաբաթօրյակին։
Աշխատակիցները, մի քանի խմբեր կազմելով, մաքրման աշխատանքներ են իրականացրել Իսահակյան փողոցում և հարակից պուրակում։
Շիրակի մարզպետը կարևորելով շրջակա միջավայրի մաքրությունն ու շաբաթօրյակների կազմակերպումը՝ լրագրողների հետ զրույցում նշել է, որ հատկանշական է նաև այն, որ համապետական շաբաթօրյակը համընկել է քաղաքացու օրվա հետ. «Յուրաքանչյուր երկրի քաղաքացի, այդ թվում նաև ՀՀ քաղաքացին նախ պետք է լինի իրավագիտակից և հոգատար, իսկ հոգատարությունը սկսվում է մեր միջավայրի, մեր շրջապատի նկատմամբ ուշադիր լինելուց, երբ որ մարդ իր գործողություններով նպաստում է, որպեսզի մեր բակը, մեր քաղաքը, մեր պետությունը և, ընդհանրապես, մեր մոլորակը մաքուր լինի, կարծում եմ՝ սա հոգատարության լավագույն դրսևորումներից մեկն է»։