Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում անցկացվել է «Կայուն էներգիայի տեխնոլոգիաների» էքսպո-ցուցահանդեսը

01.05.2022

Արթիկում հանդիսավորությամբ բացվել է ԵՄ- «Քաղաքապետերի դաշնագրի» ծրագրի արևային էլեկտրակայանն ու «ԵՄ կայուն էներգետիկայի օրերի» շրջանակներում՝ անցկացվել «Կայուն էներգիայի տեխնոլոգիաների» էքսպո-ցուցահանդես, որին մասնակցող շուրջ մեկ տասնյակ ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը և տեխնոլոգիական լուծումները:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով կայուն էներգիայի ոլորտում ձեռնարկվող քայլերի կարևորությունը․ «Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ պետական ֆինանսվորմամբ այս ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ «Քաղաքապետերի դաշնագրի» հիման վրա իրականացվող այս ծրագրերն իրականում ոչ միայն կարողությունների զարգացում է, այլ նաև հարավորություն է ճիշտ էկոգաղափարներով առաջ շարժվել։ Ինձ համար այս մոտեցումը շատ կարևոր է, քանի որ հատկապես մեր մարզում, աշխարհագրական դիրքով պայմանավորված, ձմեռը երկարում է երեքից մինչև 6 ամիս և էներգախնայողությունը և կայուն էներգիայի անցումը հնարավորություն կտա շեշտակիորեն ծախսերը կրճատել, այն կարևոր է ոչ միայն պետական կառույցների համար, այլ նաև քաղաքացիների»։
Նշենք, որ Էքսպո-ցուցահանդեսը նպատակ ունի կայուն էներգիայի ոլորտում հաջողված փորձը փոխանցել Արթիկ համայնքին և հարակից բնակավայրերին։
Էքսպո-ցուցահանդեսի տաղավարներում շրջելուց, ներկայացված արտադրանքներին ծանոթանալուց հետո Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը, ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին և էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը պատասխանել են լրագրողների հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47