Նորություններ
Ապրիլին Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 184 դիմում
02.05.2022
Ապրիլ ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 184 դիմում։ Նախորդ ամիսների նման ապրիլին ևս դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը(145), դիմումներ են ստացվել առողջապահական(6), քաղաքաշինական(16), կրթական-մշակութային(5), ՏԻՄ(5), սոցիալական(2), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության(4) բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից մի մասը դեռևս ընթացքի մեջ է։
Շիրակի մարզպետի 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 194-Ա որոշմամբ 168 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն (փետրվար և մարտ ամիսներին ստացված դիմումներին ի պատասխան)։