Նորություններ
Շիրակում մեկնարկել է «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը
05.05.2022
Տեղի է ունեցել «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը, որին ներկա են գտնվել մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանը, Ալբերտ Այվազյանն ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ Ծրագիրն իրականացնում է ՍՕՍ մանկական գյուղեր միջազգային կազմակերպությունը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) աջակցությամբ, քառամյա ծրագիրը կիրականացվի ՀՀ ողջ տարածքում, իսկ ընտանիքների ամրապնդման բաղադրիչը միայն Երևանում և Շիրակի մարզում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում։ Այն ներառում է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացում, երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների կարողությունների վերազինում, ընտանիքների ամրապնդում։










