Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում ընթացքի մեջ են սելավատարների մաքրման աշխատանքները

05.05.2022

Գարնանային հնարավոր վարարումների և սելավների ռիսկերից մարզի բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները Շիրակի մարզում ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի կողմից հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2022 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների» ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակում, աշխատանքներ են իրականացվել մարզի 4 համայնքի 5 բնակավայրում:
Նշված աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով՝ տեղերում պարբերական մոնիթորինգ են իրականացնում մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 16:44:35