Նորություններ
Շիրակի մարզպետարանում անցկացվել է մարզպետարանի կառավարման ապարատի 2023 թվականի բյուջետային հայտի քննարկումը
06.05.2022
Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է մարզպետարանի կառավարման ապարատի 2023 թվականի բյուջետային հայտի և 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի հանրային քննարկում։ Քննարկմանը մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանն ու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը ներկայացրել են մարզպետարանի բյուջետային հատկացումների ծրագրերն ու միջոցառումները, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրով, ըստ ոլորտների, ֆինանսավորման համամասնությունն ու առաջնահերթությունները, համեմատությունները 2022 թվականի բյուջեի հետ։ Շիրակի մարզպետարանը իրականցնում է կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում գործող ենթակա կազմակերպությունների կառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում պետական պատվերի տեղաբաշխման, սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներում միջոցառումների համակարգման ծառայություններ:
Մարզային իշխանության ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին։
Շիրակի մարզպետարանի 2023-2025թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաթեթին կարող եք ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքում
http://shirak.mtad.am/budget/