Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել «Կանանց աշխարհը» խորագրով աշխատանքների ցուցադրությունը

07.05.2022

 «Բեռլին Արտ հոթելում» այսօր բացվել է գեղանկարիչ Լիլիթ Բաչաչի
և լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով աշխատանքների ցուցադրությունը, որին ներկա են գտնվել Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը,
Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանը, մարզային իշխանության, քաղհասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ։
«Ես վստահ եմ, որ շատ կարևոր թեմաների մասին պետք է խոսել շատ նուրբ երանգներով և մշակույթը դրանցից մեկն է։ Արվեստի միջոցով խոսել կանանց մասին, բարձրացնել այն խնդիրները, որոնք թաքնված են և որոնց մասին հակված չենք խոսելու` շատ կարևոր է։
Ես լինելով իրավահավասարության ջատագովներից մեկը՝ դեռ ազգային ժողովում փորձում էի առաջամարտիկ լինել, օրենսդրական փոփոխություններով ամրագրել որոշակի քվոտաներ։ Գործադիր մարմնում արդեն, անձնական օրինակով փորձում եմ մոտիվացնել շատ կանանց, որոնք ամենատարբեր ասպարեզներում են գործում, հատկապես, մարզերում։ Այսօրվա ցուցադրության ընթացքում յուրաքանչյուր կնոջ աչքերում կտեսնենք թաքնված նախադրյալները, որոնք բացահայտելով մենք կարող ենք նոր հնարավորություններ բերել մեր հասարակություն»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ավարտին` կարևորելով մշակութային կյանքի ակտիվացման գործում ունեցած ավանդն ու հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, բարեկամական կապերի հաստատման, մշակութային համագործակցությանը նպաստելու, բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար` Շիրակի մարզպետը շնորհակալագրով է պարգևատրվել Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47