Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող է ճանաչվել Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը

08.05.2022

Արդեն 6-րդ տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը:
Մայիսի 7-ին Գյումրիում կայացան սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:
Միջոցառման ծրագրում ընդգրկված էր 5 մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ
հեծանվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։
Համառ և դիտարժան պայքարում սպորտլանդիայի հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը, իսկ 2-րդ ու 3-րդ մրցանակային տեղերը, համապատասխանաբար,
գրավեցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 131 հիմնական դպրոցի և Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47