Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Ամասիա խոշորացված համայնք

11.05.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու ոլորտային պատասխանատուներն այսօր այցելել են Ամասիա խոշորացված համայնք, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային խումբը սկզբում եղել է այն տարածքում, որտեղ առաջիկայում կառուցվելու է Ջրաձոր բնակավայրը, այդ նպատակով հատկացվել է 40 հա հողատարածք և կառուցվելու է 75 բնակարան։ Այժմ ընթանում է հողի նպատակային փոփոխության գործընթացը։
Այնուհետև պատասխանատուները հետևել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, իրականացվել է շուրջ 100 մլն դրամի աշխատանք: 2022-ին շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 400 մլն դրամ: Ծրագիրը կավարտվի 2023-ին:
Հաջորդ կանգառը Զարիշատ բնակավայրում է եղել, որտեղ քննարկվել են համայնքի 2021-ին իրականացված և 2022-ին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, հետևել Զարիշատում իրականացված աշխատանքներին։ «Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 մլն 867 դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50%։ Աղվորիկ և Արդենիս համայնքային կենտրոններում իրականացվել է աշխատանքների 95տոկոսը, իսկ Զարիշատի համայնքային կենտրոննում՝ 40: Ծրագիրը տեղափոխվել է 2022թ։ «Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի մասով Զորակերտում հանդիպման ժամանակ բնակիչները դժգոհել են, որ նոր կառուցված ջրագծով ջուրը չի հասնում տեղ։
Ամասիայում 2021-ին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 28մլն 850 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը կազմել է 40 տոկոս։
2022-ին Ամասիան սուբվենցիոն հայտեր է ներկայացրել ճանապարհների նորոգման, Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրում փողոցային լուսավորության անցկացման համար, քննարկվում է նաև ժամկետի մեջ Զորակերտ բնակավայրում մանկապարտեզի շենքի վերանորագման ծրագրի ամբողջական փաթեթի ներկայացման հարցը։
«Ամասիայի մանկական արվեստի դպրոցում» պատասխանատուներին է ներկայացվել դպրոցի գործունեության մասին։ Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Ամասիայի բրդի գործարանում, մանկապարտեզում և մարզադպրոցում։
Աշխատանքային այցի ժամանակ քննարկվել են համայնքի սեփական եկամուտների կատարմանը առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20