Նորություններ
Էլեկտրաշչակների փորձարկում
17.05.2022

Հարգելի՛ շիրակցիներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին ժամը 9։20-ին Հայսատանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրականացվելու է ազդարարման համակարգի ստուգում, փորձարկվելու է ԲՈւՀ-ի էլեկտրաշչակը, ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզ Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է ազդարարման և տարահանման միջոցառում, փորձարկվելու են էլեկտրաշչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։