Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

18.05.2022

 Թանգարանների հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Բաց երկնքի տակ թանգարան համարվող մեր երկրում ուրարտական ժամանակներից սկսած արդեն նախանշվել են թանգարանային նախատիպեր ու դարերի ընթացքում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության արգասիքները դարձել են մարդկության պատմության, քաղաքակրթության մեծագույն վկայություններ։
Մեր թանգարանային ֆոնդերում ամբարված են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ, որոնք խոսում են հայ ժողովրդի անցած ճանապարհի, նրա հնամենի պատմության ու կերտած փառավոր էջերի մասին։ Թանգարաններն ու նրանց անգին նմուշները շատերի համար անարժեք կդառնային, եթե թանգարանային գործի նվիրյալները չկարողանային պահպանել ու արժանվույն ներկայացնել մարդկության կողմից ստեղծած հոգևոր-նյութական ժառանգությունը՝ հանուն ներկայի և ապագայի։
Ձեր շնորհիվ հնարավոր է դառնում կարճ ժամանակահատվածում քայլել պատմության արահետներով, զգալ տարիների շունչը, ընկալել ներկան նորովի ու խորհել ապագայի մասին։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թանգարանների բոլոր աշխատակիցներին տոնի առթիվ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, ստեղծագործական եռանդ, քաջառողջություն և բարեկեցություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47