Տպել
Նորություններ
Կառավարությունը 38 մլն 840 հազար դրամ է հատկացրել Արթիկի և Սարատակի սուբվենցիոն ծրագրերի համար
19.05.2022
Արթիկի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի գումարի 60 տոկոսը կառավարությունն է տրամադրել։ 49 մլն 230 հազար դրամ արժողությամբ ծրագրի 29 մլն 538 հազար կառավարության համամասնությունն է։ 9 մլն 302 հազար դրամ էլ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի համար, այս ծրագրում կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել։