Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզերում մեկնարկել է «Ես կին եմ» խորագրով միջոցառումների շարքը

20.05.2022

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՕքսեՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ մարզերում մեկնարկել է «Ես կին եմ» խորագրով միջոցառումների շարքը՝ կանանց իրավական գիտակցության բարձրացման, Հայաստանում խտրական, սոցիալական նորմերի և վնասակար գործելակերպերի հաղթահարման, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով։
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների կին ղեկավարները, մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը՝ անդրադառնալով տարբեր բնագավառներում կանանց ընդգրկվածության, կանանց դերի բարձրացման անհրաժեշտության, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության դրական միտումների և անելիքների մասին։
Գյումրու պետական դրամատիկական թատրոնում ներկաների դատին է հանձնվել նաև «Ես կին եմ» խորագիրը կրող թատերական ներկայացումը, որը երեք կանանց մենախոսություն է՝ տարբեր բնավորություն, սոցիալական տարբեր հենք ունեցող կանանց մասին, որոնք ընտանեկան բռնության են ենթարկվում ու ճակատագրի բերումով անցնում տարբեր փորձությունների միջով։ Ներկայացմանը հաջորդել է թեմայի շուրջ քննարկում-զրույց, որի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել՝ ընտանեկան բռնության և դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին մտորումները կիսել դերասանների, ռեժիսորի և հոգեբանի հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56